Այսօր բռնադատվածների հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 14-ը բռնադատվածների հիշատակի օրն է: 2006 թվականից «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելուց հետո հունիսի 14-ը նշվում որպես բռնադատվածների հիշատակի օր: Օրվա ընտրությունը պայմանավորված է 1949 թ. հունիսի 14-ով, երբ կազմակերպվեց հայերի, ինչպես նաեւ ԽՍՀՄ տարածքում բնակվող այլ ազգերի, զանգվածային արտաքսումն Ալթայի երկրամաս:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը, Հայաստանում հաշվառված է շուրջ 3 հազար 500 բռնադատված: Նրանց տրված են մի շարք արտոնյալ պայմաններ: Բռնադատվածներն անվճար օգտվում են էլեկտրատրանսպորտից, ստանում են անվճար բուժծառայություն: Վերջիններիս հնարավորություն է տրված 50 տոկոս զեղչով ձեռք բերել դեղորայքներ:

Դեռեւս 2001թվականից բռնադատվածների եւ նրանց ժառանգների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հանրապետությունում իրականացվում է արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման ծրագիր: 2001թ-ից ի վեր վարկ է տրամադրվել շուրջ 280 անձի:

 




Լրահոս