Կրեմլի ամենահարուստ ընտանիքները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի վարչակազմն ու երկրի կառավարությունը զուգահեռաբար հրապարակեցին եկամուտների և ունեցվածքի` 2013թ. հայտարարագրերը:

Կրեմլի և Սպիտակ տան ընտանիքներից ամենահարուստը փոխվարչապետ Իգոր Շուվալովն ու նրա կինը` Օլգան են: Ամուսինների ունեցվածքը, անցած տարվա համեմատ, ավելացել է 30 մլն դոլարով:

Անձնական եկամուտներով այս տարի փոխվարչապետից առաջ է անցել բաց կառավարության նախարար, ամենահարուստ ռուսաստանցիներից մեկը՝ Միխայիլ Աբիզովը, ով 2013-ին աշխատել էր 283 մլն ռուբլի:

Ամենահարուստ պաշտոնյաների եռյակը եզրափակում է փոխվարչապետ Յուրի Տրուտնևը` իր՝ ավելի քան 152 մլն ռուբլի եկամուտով:

Այսպիսով, ներկայացնում ենք Կրեմլի և Սպիտակ տան ամենահարուստ ներկայացուցիչներին՝ լուսանկարներով.

1. Իգոր Շուվալով, առաջին փոխվարչապետ, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 478 132 մլն ռուբլի.

շուվալով

2. Միխայիլ Աբիզով, բաց կառավարության գործերով նախարար, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 283 250 մլն ռուբլի.

աբիզով

3. Իգոր Տրուտնև, փոխվարչապետ, ընտանիքի համատեղ եկամուտը կազմում է 156 461 մլն ռուբլի.

տրունտև

4. Դենիս Մանտուրով (աջից), արդյունաբերության և առևտրի նախարար, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 109 453 մլն ռուբլի.

մանտուրով

5. Վլադիմիր Մեդինսկի, մշակույթի նախարար, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 97 170 մլն ռուբլի.

մեդինսկի

6. Միխայիլ Մեն, շինարարության և բնակկոմունալ տնտեսության նախարար, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 95 299 մլն ռուբլի.

մեն 6

7. Օլեգ Մորոզով, Ռուսաստանի նախագահի` ներքին քաղաքականության գծով վարչության պետ, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 91 501 մլն ռուբլի.

մորոզով 7

8. Օլեգ Բելովենցև, Ղրիմում Ռուսաստանի նախագահի լիիրավ ներկայացուցիչ, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 86 604 մլն ռուբլի.

բելավանցեվ

9. Ալեքսեյ Ուլյուկաև, տնտեսական զարգացման նախարար, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 85 703 մլն ռուբլի.

ուլուկաեվ

10. Սերգեյ Շոյգու, Ռուսաստանի պաշտպանության նախարար, ընտանիքի համատեղ եկամուտը՝ 78 992 մլն ռուբլի.

շայգու 10

Ցանկում են հայտնվել նաև այլ անձինք, ինչպիսիք են փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը, Պետդումայում Ռուսաստանի նախագահի լիիրավ ներկայացուցիչ Հարրի Մինխը,  Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գրիգորովը և այլք:




Լրահոս