Armenian text to speach

Ռոնալդուն՝ կիբերսպորտի առաջնության դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։

«Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ նա իր խաղով միավորել է մարդկանց»,-նշված է հայտարարությունում։

«Հպարտ եմ, որ որպես դեսպան մասնակցում եմ կիբերսպորտի առաջնությանը և կաջակցեմ այն կիբերսպորտսմեններին, ովքեր առանձնանում են իրենց հմտություններով ու ոգեշնչում են նոր սերունդը»,-գրել է Ռոնալդուն։




Լրահոս