Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հունիսի 14-ից սկսում է հանդիպում-քննարկումներ մարզերում բնակություն հաստատած բռնի տեղահանված արցախցիների հետ։
Առաջին հանդիպում-քննարկումը տեղի է ունենալու այսօր` հունիսի 14-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում։
Քննարկումները տեղի են ունենալու բռնի տեղահանված արցախցիների համար ստեղծված խնդիրների շուրջ, որի ժամանակ Խորհուրդը կներկայացնի իրենց կատարած աշխատանքները, գրանցած արդյունքները և, իհարկե, կընդունեն առաջարկներ։
Նանիկ Աղասյան





























