Իսրայելական ուժերը գրոհել են Իրանի մայրաքաղաք Թեհրանի մանկական հիվանդանոցը, Mehr-ին հայտնել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի բժշկության գծով փոխտնօրենը:
Իսրայելական հրթիռները, մասնավորապես, հարվածել են Հաքիմի մանկական հիվանդանոցին:
Միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր, արկերից մեկը հարվածել է հիվանդանոցի ցանկապատին, բարեբախտաբար, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Այդ հարձակումները բուժկենտրոնների վրա, որտեղ երեխաներ են բուժվում, խստորեն դատապարտվում են։ Բժշկական անձնակազմը ծառայություններ է մատուցում առանց ընդհատումների, գրել է իրանական լրատվամիջոցը։






























