Armenian text to speach

Սկանդալով պատգամավորական մանդատից հրաժարված Վիլեն Գաբրիելյանն առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրում է․

«Հարգելի’ ընկերներ, բարի ուշ երեկո։
Եկել եմ ասեմ, հրապարակային հայտարարում եմ, որ այսօր պաշտոնապես ինքնաառաջադրվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններին` որպես վարչության անդամի թեկնածու։

Մնացածի մասին ընթացքից` առանց շտապողականության:

Եղե՛ք՝ զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն 💪🏻✌🏻🇦🇲

Շնորհակալություն ուշադրության համար։

Հարգանքով`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսացության հիմնադիր անդամ

ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիելյան

նույն ինքը`

նավակ Ճոճողը», – գրել է նա։

Հիշեցնենք, որ դեռ ապրիլին ArmLur.am-ը գրել էր,ՔՊ-ն սեպտեմբերին նոր վարչություն կձևավորի իսկ պատգամավորական մանդատից հրաժարված Վիլեն Գաբրիելյանը պատրաստվում է որպես վարչության անդամ ինքնառաջադրվել։




Լրահոս