Այս օրերին քաղաքական դաշտում քննարկվող թիվ մեկ թեման ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններն են: Ընդհանուր առմամբ, տպավորություն կա, որ ԲՀԿ-ի վրա տոտալ ճնշումներ են սկսվել:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ԲՀԿ իրական պայքար կա՞, թե՞ վերջին շրջանի ձերբակալությունները պարզապես շոու են, որպեսզի ԲՀԿ-ին ընդդիմադիր կեցվածք հաղորդեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի կողմից կարելի է ասել, որ իշխանությանը ձեռնտու է, որ ընտրություններին ընդառաջ` ինտրիգը լինի ոչ թե ընդդիմություն-իշխանություն առանցքով, այլ իշխանության տարբեր բեւեռների միջեւ: Դրա հետ միասին ՀՀԿ-ին ձեռնտու կլինի, եթե այդ կոնֆլիկտը լինի կառավարելի եւ անակնկալներ չմատուցող: Եթե անգամ ԲՀԿ-ն ինքնուրույն մասնակցի ընտրություններին, ապա կարող են լինել նաեւ անակնկալներ: Հատկապես, երբ իրենց հարցազրույցներում խոսում են բազմակետերի, հաջորդ դասերի մասին: Հետեւաբար կողքից դիտարկողի համար նկատելի է, որ այնուամենայնիվ, կա անվստահության էլեմենտ: Ինչպես նաեւ չեմ հավատում, որ այս կոնֆլիկտը հասել է մի կետի, որն անշրջելի է դարձնում կոալիցիայի համագործակցությունը: Փաստ է մի բան, որ նրանց միջեւ նկատվում է սրված մրցակցություն, բայց չեմ կարծում, որ դա կբերի կոալիցիայի փլուզմանը:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Բնական է, որ նախընտրական շրջանում նկատվի որոշակի սրվածություն երկու կուսակցությունների միջեւ: Բայց տրամաբանորեն եթե նայենք, ապա վերջին 3-4 տարիների ընթացքում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համատեղ համագործակցության լուրջ ճանապարհ են անցել, որի ընթացքում նրանք համատեղ պատասխանատվություն են կրում հանրային կյանքի զարգացման համար: Եւ այսօր ինչ որ ունենք` թե՛ դրականը, թե՛ բացասականը, կարելի է վերագրել երկու քաղաքական կուսակցություններին: Ու եթե ընտրություններին նրանք հանդես գան որպես առանձին կուսակցություններ, այն կկանխորոշի նաեւ քաղաքական պայքարի ողջ լեգմոտիվը: Իմ պատկերացմամբ` այս քաղաքական ուժերի մեջ կոնֆլիկտը բացառված է: Կարծում եմ` մամուլը, հաճախ անդրադառնալով նրանց, փորձում է ինտրիգ մտցնել ռեալ քաղաքականության մեջ: Համոզված եմ, որ այդ համագործակցությունը բխում է երկուսի քաղաքական շահերից:
ՀՔԴՄ կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ խոսակցություններն ուղղակի ծիծաղելի են, քանի որ նրանք ցանկանում են շեղել ժողովրդի ուշադրությունը: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իրեն անվստահ է զգում եւ գիտակցում է, որ գալիք ընտրություններում իր շանսերը նվազում են: Դա է պատճառը, որ նրանք փորձում են ճնշումներ գործադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, որպեսզի նրանց ձայները չավելանան:
քաղաքագետ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ