ՈւՂԻՂ․ Ավարտվել է ՀՅԴ Գերագույն ժողովը․ Իշխան Սաղաթելյանը ասուլիսով է հանդես գալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը։

Ժողովը քննել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երկամյա գործունեությունը: Հաստատվել են ՀՅԴ Հայաստանի կազմակերպության առաջիկա երկու տարիների գործունեության սկզբունքները, առաջնահերթություններն ու անելիքները։

Քննարկումների արդյունքում կայացվել են համապատասխան որոշումներ:

Ժողովի ավարտին ընտրվել է Գերագույն մարմին։

Գերագույն ժողովն ընդունել է նաև հայտարարություն։

Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։




Լրահոս