
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, ով աշխատանքի բերումով Հանրային հեռուստաընկերությունում քաղաքական մեկնաբան է, հաճախ է իշխանամետ հայտարարություններ անում։ Նրան համացանցում հաճախ անվանում են իշխանության խոսնակ։
2003 թվականից մինչև 2018 թվականը Կենտրոն հեռուստաալիքում վարել է իր հեղինակային «Ուրվագիծ» հաղորդումը։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրենի պաշտոնակատար։ Այժմ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումը։
Համաձայն Պետրոս Ղազարյանի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Ղազարյանը Հանրային հեռուստաընկերությունից ստացել է 2 տարբեր եկամուտներ։
Նրա տարեկան եկամուտները կազմել են 44 մլն 904 հազար դրամ, որից 16 մլն 675 հազար դրամը որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 28 մլն 44 հազարը որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ ստացել է Հեռուստաընկերությունից։
Ըդհանուր առմամբ Ղազարյանը Հանրային Հեռուստաընկերությունից ստացել է 44 մլն 720 հազար դրամ վարձատրություն։
Պետրոս Ղազարյանը 2024 եկամտի, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրում հայտարարագրել է 2 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան շենքում և 1 անհատական բնակելի տուն, որոնք ձեռք է բերվել 2022 թվականին Քանաքեռ-Զեյթուն և Աջափնյակ վարչական շրջաններում։
Հարկ է նշել նաև, որ Պետրոս Ղազարյանն անհատական բնակելի տունը և բազմաբնակարան շենքում բնակարանը գնվել է 2 օրվա տարբերությամբ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հայտարարագրի համաձայն Պետրոս Ղազարյանը վաճառել էր իրեն պատկանող Ford և Audi մակնիշի մեքենաները, որոնց վաճառքից կուտակված գումարը կազմել է գրեթե 19 մլն դրամ։
2024 թվականին Պետրոս Ղազարյանը վարկերի մարմանն ուղղել է 14 մլն 782 հազար դրամ։
Հարկ է նշել, որ ստացված վարկեր և փոխառություններ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն եղել։
Էմմա Միքայելյան