ՈՒՂԻՂ․ «Ոնց որ նավս լիներ մեր քաղաքի վրա». ի՞նչ իրավիճակ է Ապարանում` տեղի ունեցած աղետից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ տեղի ունեցած պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Ապարանում պտտահողմի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածք է ստացել, համապատասխան ծառայություններն ու օպերատիվ խմբերն աշխատում են բնակչության անվտանգությունն ապահովելու համար։




Լրահոս