Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ քննադատելով միջազգային հանրության արձագանքը Իսրայելի վերջին հարձակումների վերաբերյալ:
«Հստակ հայտարարում ենք, որ բոլոր երկրները, որոնք աջակցել են սիոնիստական ռեժիմին կամ փորձել են արդարացնել այս ագրեսիան, համարվում են Իրանի դեմ իսրայելական հարձակման հանցակիցներ», – նշել է Բաղաեին երկուշաբթի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ:
Խոսնակը հատկապես ընդգծել է Նաթանզի միջուկային օբյեկտների վրա հարձակման լրջությունը. «Իսֆահանի Նաթանզի միջուկային կառույցների վրա հարձակումը բացարձակապես խախտում է բոլոր միջազգային նորմերն ու կանոնները»:
Բաղաեին հատուկ շեշտել է, որ սա ոչ թե պարզապես երկու պետությունների միջև հակամարտություն է սահմանների կամ գաղափարական տարաձայնությունների շուրջ, այլ «պատերազմ է մարդկության դեմ»:
«Այս պատերազմն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության, օրենքի գերակայության և բոլոր այն արժեքների դեմ, որոնց համար մարդկությունը պայքարել է», – ընդգծել է նա՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իր պարտականությունները:
Խոսնակի խոսքով՝ «զսպվածություն պահպանելու կոչերը ոչինչ են, քան կեղծավորություն»:
Անի Վարդանյան























