Armenian text to speach

Մենք պետք է միասնական լինենք Իսրայելի ցեղասպան ագրեսիայի դեմ. Մասուդ Փեզեշքիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը միասնության և բարեկամության կարիք ունի ավելի քան երբևէ, և պետք է ձեռք ձեռքի տված կանգնի ցեղասպան Իսրայելի ռեժիմի ագրեսիայի դեմ։

Փեզեշքիանը այս հայտարարությունն արել է երկուշաբթի օրը խորհրդարանական նիստում, որտեղ դատապարտել է իսրայելական ռեժիմի հանցավոր հարձակումները, որի հետևանքով մի քանի իրանցի զինվորական հրամանատարներ, գիտնականներ, ինչպես նաև տասնյակ քաղաքացիական անձինք են նահատակվել, հաղորդում է Press TV-ն։
Նախագահը կոչ է արել ազգային միասնության՝ ընդգծելով, որ Իրանը այս պատերազմում ագրեսորը չէ։

«Այսօր, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է համերաշխություն և համախմբվածություն։ Բոլոր իրանցիները պետք է միավորվեն և վճռականորեն դեմ կանգնեն այս ագրեսոր գործողությանը։ Ինչ տարաձայնություններ կամ խնդիրներ էլ որ լինեն, պետք է հիմա մի կողմ դրվեն։ Մենք պետք է միավորվենք և վճռականորեն դիմակայենք այս ցեղասպանական հանցավոր ագրեսիային»։

Փեզեշքիանն ասել է, որ Իրանն իրավունք ունի օգտվելու միջուկային էներգիայից և հետազոտություններից, որոնք ծառայում են ազգի շահերին, և հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի Իսլամական Հանրապետությանը զրկել այս իրավունքից։

«Մենք անսասան ենք այս իրավունքի իրականացման գործում և չենք վախենում պաշտպանելու այն, ինչը իրավամբ մերն է։ Մենք եղբայրության ձեռք ենք մեկնել բոլոր իսլամական ազգերին։

Այսօր նրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը, կանգնած են մեզ հետ և մեր կողքին», – հավելել է նա։
Իրանցի բարձրաստիճան հրամանատարների և գիտնականների սպանությունը վերագրելով իսրայելցի ահաբեկիչներին, նա հարցադրում է արել. «Ի՞նչ հանցագործություն է գործել գիտնականը, որ արժանի է սպանվել իր ընտանիքի հետ միասին աշխարհի մյուս ծայրից եկած մեկի կողմից»։

Անի Վարդանյան




Լրահոս