Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են Իրանի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների վիճակագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանական Mehr լրատավական գործակալությունը հայտնում է, որ իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են վիճակագրություն Իրանի կողմից օկուպացված տարածքներում հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։
Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հաղորդել են, որ «Ճշմարիտ խոստում 3» գործողության ընթացքում Իրանը հարձակման 11 փուլերի ընթացքում օկուպացված տարածքներում գտնվող բազմաթիվ թիրախների վրա արձակել է ավելի քան 370 բալիստիկ հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք:
Այս հարձակումները լուրջ ավերածություններ են առաջացրել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում, և հանգեցրել են միջուկային հարձակումներին դիմակայելու համար նախատեսված ապաստարանների փլուզմանը, ինչպես նաև ռազմական և քաղաքային ենթակառուցվածքների մեծ վնասների։
Իսրայելական աղբյուրները նաև հայտնել են, որ Իրանի կողմից օկուպացված Պաղեստինի դեմ ուղղված պատասխան ավիահարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել է առնվազն 97 սիոնիստ։
Իսրայելական ռեժիմի 12-րդ ալիքը երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ Թել Ավիվից հյուսիս-արևելք գտնվող Բատ Տիկվա շրջանում փլատակների տակից դուրս է բերվել Իսրայելի 5 քաղաքացու մարմինը։
Հաղորդումներում նաև նշվում է, որ առնվազն 92 իսրայելցի վիրավորվել է Իրանի կողմից օկուպացված տարածքների վրա իրականացված պատժիչ ավիահարվածների հետևանքով։

Անի Վարդանյան




Լրահոս