Թել Ավիվում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել երկիրը՝ Իսրայելի և Իրանի միջև թշնամանքի սրման ֆոնին ։ Այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորով։
«Իսրայելում գտնվող բոլոր Ռուսաստանի քաղաքացիները պետք է լքեն երկիրը մինչև իրավիճակի կարգավորումը», – ասել է Վիկտորովը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խորհուրդ տալով քաղաքացիներին լքել երկիրը Եգիպտոսով, որտեղ նրանք ունեն առանց վիզայի մուտքի իրավունք և կարող են ինքնաթիռով վերադառնալ Ռուսաստան։
«Պետք է խոստովանեմ, որ իրավիճակը լարված է», – հայտնել է նա։ «Իսրայելում և՛ դիվանագետների, և՛ ռուս քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը բավականին իրական է թվում»։
Դեսպանը նշել է, որ քննարկվում են արտակարգ իրավիճակների ծրագրեր, եթե անհրաժեշտ լինի ավելի լայն տարհանում իրականացնել: Հիշեցնենք, որ շաբաթա վերջին Թեհրանում Ռուսաստանի դեսպանատունը ժամանակավորապես դադարեցրել է իր հյուպատոսության գործունեությունը և երկրից դուրս է բերել ՌԴ քաղաքացիների մի խումբ:
Անի Վարդանյան




























