«Աշխարհը հոգնել է Ուկրաինայի հակամարտության թեմայից»․ Լեհաստանի պաշտպանության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Լեհաստանը և ողջ աշխարհը հոգնել են Ուկրաինայի հակամարտության թեմայից:

«Շատերն են ասում՝ «Սա մեր պատերազմը չէ»: Այս կարգախոսը վերջերս շատ հանրաճանաչ է դարձել Լեհաստանում և ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է ձեռք բերում: Մենք հոգնել ենք պատերազմից: Այո՛: Լեհերը հոգնել են, եվրոպացիները հոգնել են, աշխարհը հոգնել է», – ասել է Կոսինյակ-Կամիշը:

Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրել է, որ արևմտյան ռազմական օգնության ավելի քան 90%-ը Ուկրաինա է մատակարարվում Լեհաստանի Յասենկա օդանավակայանի միջոցով: Նա նաև նշել է, որ շուրջ 30 հազար ուկրաինացի զինվորական է վերապատրաստվել Լեհաստանում:

«Առանց Լեհաստանի, առանց լեհական մասնակցության չի լինի մարտնչող Ուկրաինա», – ընդգծել է նախարարը:

Անի Վարդանյան 




Լրահոս