Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Coffee House-ի տերերը ընկել են դատարանի դռները․ քրեական հետապնդումն ու ՊԵԿ-ի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Coffee House»-ի սեփականատերերՆ ըննդեմ ՊԵԿ-ի գործընթաց են սկսել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Coffee House» ՍՊԸ-ն դիմել է դատարան ու պահնաջում է, որ դատարանը ՊԵԿ-ի որոշումը անվավեր ճանաչի: Ըստ էության, ՊԵԿ-ը տուգանել է ընկերությանը, և նա չհաշտվելով տուգանքի հետ դիմել է դատարան։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին հայտնի դարձավ, որ «Coffee House»-ի սեփականատերեր Հարություն Մկրտչյանի և Նարեկ Քեյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Քննչական կոմիտեից հայտնել էին , որ առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում:
2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Հարություն Մկրտչյանը և Նարեկ Քեյանը «Coffee House» ընկերությունը հիմնել են 2015-ին: Եվ ահա քրեական հետապնդման հետ զուգահեռ ընկերությունը դատարանի դռներն է ընկել ու որոշումներ է ցանկանում չեղարկել:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս