ՆՈՐՈԳՎԱԾ ՈՒ ԴԱՏԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան  մեկ տարի է, ինչ  Նոյեմբերյանի  պոլիկլինիկայի շենքը դատարկ է: 2010թ. հոկտեմբերի 10-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցի բացումից եւ «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմավորումից հետո նախկին պոլիկլինիկայի աշխատողները տեղափոխվեցին հիվանդանոցի շենք, որն այժմ գտնվում է   պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում:  Նոյեմբերյան համայնքի ավագանին գրավոր դիմել էր կառավարությանը, որպեսզի խորհրդային տարիներին որպես դպրոց ծառայած շենքը վերադարձվի համայնքին, սակայն հարցը մինչ օրս  լուծում չի ստացել: Նկատենք, որ շենքի նորոգման եւ պահպանման համար ՀՀ  պետական բյուջեից հսկայական ներդրումներ են կատարվել: Նոյեմբերյանը փոքր քաղաք է, պետական կամ մասնավոր հիմնարկների գրասենյակների  համար ազատ տարածքներ չկան, իսկ այդ հսկա շենքը դատարկ է մնում: Էլ չասած, որ անտերության մատնված շենքն անձրեւներից եւ ձյունից քայքայվում է:




Լրահոս