ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ-ն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ դեմ քվեարկեց վերջինիս սկանդալային նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ օրակարգ չընդգրկվեց Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Կողմ – 86
Դեմ – 0
Ձեռնպահ – 1։

Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը մայիսի 22-ի նիստում հավանության արժանացրեց փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ, կան նաև բովանդակային փոփոխություններ․ «Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»։ Գերատեսչությունն առաջարկում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Հայկ Սարգսյանը համաձայն է առաջարկվող փոփոխություններին։ Սուրեն Պապիկյանը հավելեց՝ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Ըստ նրա, նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։

Պատասխանելով Գեղամ Մանուկյանի հարցին, Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագիծը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է, բայց վերջինս կարծիք չի հայտնել, ուղարկել է պատկան գերատեսչությունների քննարկմանը, արդյունքում ձեւավորվել է միջգերատեսչական հանձնաժողով ու միայն փոխհամաձայնության արդյունքում է, որ նախագիծը շրջանառվել է։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս