ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աթենք մեկնելը երբևէ այսքան մատչելի չի եղել․ SKY Express-ի տոմսերը՝ սկսած 95 եվրոյից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SKY express-ը հունական առաջատար ավիաընկերություն է, որն ընդգրկում է ամենամեծ ներքին չվերթների ցանցը` սպասարկելով 33 ներքին ուղղություն։

Ընկերությունը միաժամանակ ընդլայնում է ներկայությունը միջազգային շուկայում՝ ներկայում կատարելով թռիչքներ շուրջ 22 միջազգային ուղղություններով Եվրոպայում` ամեն տարի ավելացնելով նոր միջազգային ուղղություններ:

Նախորդ տարվա նոյեմբերից ընկերությունը սկսեց ակտիվ գործել նաև Հայաստանում՝ դառնալով վստահելի ընտրություն հայ ուղևորների համար։

SKY express-ը կարևորում է յուրաքանչյուր ուղևորի հարմարավետությունը. ուշադրությամբ ուսումնասիրելով բոլորի առաջարկները` կարևորում է համագործակցությունը գործընկերների հետ։

Ընկերությունն առաջարկում է կանոնավոր չվերթներ Երևանից դեպի Աթենք, շարունակություն` Հունաստան և Եվրոպա մատչելի սակագներով` սկսած 42.000 դրամից, ապահովելով թռիչքը ժամանակակից և էկոլոգիապես մաքուր օդանավերով։

SKY express-ի գործունեությունն ուղղակիորեն նպաստում է Հայաստանի զբոսաշրջության զարգացմանը՝ ամրապնդելով կապերը Հունաստանի և եվրոպական մայրաքաղաքների միջև։

SKY express-ը թռիչք է կատարում Հունաստանի ամենաերիտասարդ և ժամանակակից օդանավերով՝ շահագործելով 27 ինքնաթիռ։ Airbus neo տիպի ինքնաթիռների միջին տարիքն ընդամենը 4 տարի է, իսկ ATR 72-600 մոդելներինը՝ ընդամենը 2.6 տարի։ Airbus neo օդանավերը հագեցած են բարձր արդյունավետությամբ CFM շարժիչներով, ինչը ապահովում է թռիչքների ավելի բարձր օպերացիոն և էկոլոգիական արդյունավետություն։ Միաժամանակ այս առաջադեմ տեխնոլոգիան նվազեցնում է ածխածնի արտանետումները և խթանում է բնության պահպանությանը յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում։

SKY express-ի ինքնաթիռները կահավորված են կաշվե նստատեղերով, USB լիցքավորման վարդակներով, իսկ օդափոխման համակարգը թարմացնում է օդը
յուրաքանչյուր 2-3 րոպեն մեկ։

Բացի ֆիզիկական հարմարություններից` ընկերությունն առանձնանում է թվային նորարարություններով՝ տրամադրելով պարզ և արագ ավիատոմսերի ամրագրում, ինչպես նաև ուղևորների համար հարմարեցված սպասարկում։
ArmLur.am-ին տված հարցազրույցում Գործակալական վաճառքի տնօրեն Գեորգիոս Բալիուսկասը նշել է, որ Հայաստանը SKY express-ի համար կարևոր և խոստումնալից շուկա է։

«Այսօր մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել այսքան մարդկանց՝ նշելու SKY express-ի առաջին պաշտոնական ներկայացումը Հայաստանում։ Հայաստանը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե՛ ներգնա, թե՛ արտագնա զբոսաշրջային հոսքերի առումով»,- նշել է նա։

Էմմա Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս