G7-ի առաջնորդները կոչ են արել դադարեցնել հակամարտությունները Մերձավոր Արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

G7 -ի երկրների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ ՝ կոչ անելով «թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, ներառյալ զինադադարի հաստատումը Գազայում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել է Կանադայում անցկացվող գագաթնաժողովը՝ Իսրայելի և Իրանի միջև հինգերորդ օրն անընդմեջ շարունակվող փոխադարձ հարվածների պատճառով։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Մերձավոր Արևելքում «լրացուցիչ ուժերի տեղակայման» մասին՝ Պենտագոնի «պաշտպանական դիրքերն ամրապնդելու» նպատակով։ Սակայն ամերիկյան պաշտոնյաները հերքել են Իրանի դեմ իսրայելական գործողություններին ԱՄՆ-ի միանալու մասին ենթադրությունները։

Հիշեցնեք, որ ըստ իրանական առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 224 մարդ։ Իսրայելի կառավարությունը հայտնել է 24 զոհի մասին։

G7-ի առաջնորդները հայտարարել են, որ հասկանում են Թրամփի՝ վաղաժամ հեռանալու անհրաժեշտությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է. «Եթե Միացյալ Նահանգները կարողանա հասնել նրան , որ զինադադար կնքվի, դա շատ լավ կլինի»։

Անի Վարդանյան




Լրահոս