Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է արել ՔՊ-ական շիրակցի պատգամավորը աղետից տուժած գյումրեցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանից հետաքրքրվել է, թե ինչ է արել ՔՊ-ական շիրակցի պատգամավորը աղետից տուժած գյումրեցիների համար։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ժամը 19:30-ից սկսած մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Արագածոտնի, Լոռու, Շիրակի մարզերում դիտվել է քամու ուժգնացում՝ 17-32 մ/վ արագությամբ, ինչի հետևանքով վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր՝ վնասելով մոտակայքում կայանած ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Գյումրիում ուժեղ քամու, կարկուտի ու հորդառատ անձրեւի հետեւանքով արտակրգ իրավիճակ էր ստեղծվել։

Շիրակի մարզկենտրոնում քամու հետեւանքով բազմաթիվ հաստաբուն ծառեր էին կոտրվել եւ փակել մայթերը։ Իսկ հորդառատ տեղումների հետեւանքով «գետեր» էին առաջացել քաղաքում. Մեքենաները կիսով չափ հայտնվել էին ջրի մեջ։

Առավել ծանր է եղել իրավիճակը Գյումրիում անցկացվող Գարեջրի փառատոնի ժամանակ։ Մարդիկ սկսել էին խուճապահար փախչել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս