Իսրայելում Չինաստանի դեսպանատունը կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք կամ լքել երկիրը ցամաքային սահմանային անցակետերով՝ հիմնվելով այն բանի վրա, որ անվտանգության իրավիճակը վատթարացել է, իսկ Իսրայելի օդային տարածքը շարունակում է փակ մնալ։
«Ներկայումս իսրայելա-իրանական հակամարտությունը շարունակում է սրվել, քաղաքացիական օբյեկտները վնասվել են, իսկ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվն աճում է, ինչը անվտանգության իրավիճակը դարձնում է ավելի ծանր», – զգուշացրել է դեսպանատունը WeChat-ում երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ։
Ծանուցագրում Չինաստանի քաղաքացիներին խորհուրդ էր տրվում մեկնել ցամաքային անցակետով դեպի Հորդանան։
Անի Վարդանյան






























