Armenian text to speach

Չինաստանը արագ տեմպերով մեծացնում է իր միջուկային զինանոցը. նոր հետազոտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ստոկհոլմի Միջազգային Խաղաղության Հետազոտությունների Ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցի համաձայն՝ Չինաստանն ավելի արագ տեմպերով է ավելացնում իր միջուկային զինանոցը, քան որևէ մեկ այլ երկիր։

Հետազոտողների գնահատմամբ՝ Չինաստանն այժմ ունի առնվազն 600 միջուկային մարտագլխիկ։ 2023 թվականից ի վեր տարեկան ավելացվում է մոտ 100 նոր մարտագլխիկ։ Ներկայիս տեմպերով մինչև 2035 թվականը Չինաստանը կարող է ունենալ 1500 միջուկային մարտագլխիկ, ինչը մոտ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ունեցած մարտագլխիկների քանակին ։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գուո Ցզյակունը հրաժարվել է մեկնաբանել զեկույցը՝ նշելով, որ Չինաստանը շարունակում է հավատարիմ մնալ ինքնապաշտպանության միջուկային ռազմավարությանը և չի մասնակցում սպառազինությունների մրցավազքին։

Ըստ զեկույցի՝ Չինաստանի հյուսիսում կառուցվում են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ICBM) հարյուրավոր կայաններ։

SIPRI-ի փորձագետ Հանս Քրիստենսենը նշել է, որ «սառը պատերազմից հետո սկսված միջուկային զինանոցի կրճատման դարաշրջանը մոտենում է ավարտին»։

Հիշեցնեք, որ ներկայումս Ռուսաստանն ունի 5,459, իսկ ԱՄՆ-ն՝ 5,177 միջուկային մարտագլխիկ, ինչը կազմում է համաշխարհային պաշարների մոտ 90%-ը։

Անի Վարդանյան




Լրահոս