ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, G7 գագաթնաժողովը վաղաժամ լքելուց հետո, հայտարարել է, որ Իրանի հետ պարզապես զինադադար չի փնտրում, այլ պահանջում է, որ Թեհրանը ամբողջովին հրաժարվի իր միջուկային ծրագրից ։
«Իրանը շատ մոտ է միջուկային զենք ունենալուն», – նշել է Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
Նախագահը հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պնդումները, թե ինքը վերադառնում է Վաշինգտոն զինադադարի շուրջ աշխատելու համար։ «Սա շատ ավելի մեծ հարց է և երկար ժամանակ կպահանջվի այն լուծելու համար», – ընդգծել է նա։
Թրամփը նաև զգուշացրել է, որ Իրանը չպետք է սպառնա ամերիկյան զինծառայողներին։ «Մենք շատ կոշտ կպատասխանենք, եթե նրանք որևէ բան անեն մեր մարդկանց հետ», – ասել է նախագահը։
Թրամփը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք Միացյալ Նահանգները կմիանա Իրանի միջուկային օբյեկտների ոչնչացման ծրագրին, սակայն հույս է հայտնել, որ դրանք «կոչնչացվեն շատ ավելի վաղ»։



























