
Տավուշի մարզկենտրոն Իջեւանում` շուկայից դեպի կենցաղի տուն տանող հատվածում, մթերքների առեւտուրը կատարվում է հակասանիտարական պայմաններում: Սննդամթերքը դրված է գետնին` ցեխաջրի մեջ: Այս հատվածում աշխույժ անցուդարձ է: Մարդիկ իրենց ցեխոտ ոտքերով կպչում են գյուղատնտեսական մթերքներին: Իսկ վերահսկող կազմակերպություններ չկան կամ չեղածի հաշիվ են: