ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վարկով խանութ էի դրել, սաղ քանդեց, 2 միլիոնի վնաս եմ կրել». ապարանցին` պտտահողմից կրած վնասի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ տեղի ունեցած պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար։

Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Ապարանում պտտահողմի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածք է ստացել, համապատասխան ծառայություններն ու օպերատիվ խմբերն աշխատում են բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը ևս եղել է դեպքի վայրում և քաղքաղաքցիների, քաղաքային իշխանությունների հետ փորձել են իրավիճակից դուրս գալու արագ լուծումներ գտնել։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս