
ArmLur.am-ի տեղեկություններով բարեգործ Սամվել Կարապետյանի տանը ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատներն այս պահին գործողություններ են իրականացնում։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների շենքի բակում ով փորձել է նկարել նրանց ևս հատուկ նշանակության ջոկատը թևերը ոլորելով տարել է, բնակիչները խուճապահար են։
Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետ, երբ Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Սամվե՛լ Կարապետյան, զբաղվելու ենք քո հարցերով։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների այս պահին խուզարկվում է վերջինիս Ուլնեցի փողոցում գտնվող բնակարանը։ Նշենք, որ այս գործողությունների պատճառն այն է, որ այսօր Սամվել Կարապետյանի՝ ի պաշտպանություն եկեղեցու հայտարարություններով էր հանդես եկել։
Մանրամասները՝ տեսանյութում․