Armenian text to speach

ԻՆՉ ԸՆԹԱՑՔ ԿՏԱ ԿԿՀ-Ն ՓԱՇԻՆՅԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmԼur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ պատասխանն է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երկրորդ արտահայտության առնչությամբ դեռ ժամկետ կա ներկայացնելու։

Հիշեցնենք, որ ԱԺ անկուսակցական պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված Թագուհի Թովմասյանը գրում է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերեւույթ խախտման կապակցությամբ:

Ես դիմումով պահանջել էի վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքագծի վերաբերյալ: Հանձնաժողովից երեկ տեղեկացրել են ինձ, որ 2025 թվականի մայիսի 15-ին արդեն հարուցվել է վարքագծի կանոնների առերեւույթ խախտման վերաբերյալ թիվ 07/2025/Վ/Վ վարույթը՝ հիմք ընդունելով միջադեպի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ուշադրության կենտրոնում են եղել հետեւյալ դրվագները.

«Համբալ» արտահայտությունը,

«Վե՛ր ընկի տեղդ, ներվերս չուտե՛ս» արտահայտությունը,

«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:

Հարկ է նկատել, որ հանրային բարձր պատասխանատվություն կրող յուրաքանչյուր պաշտոնյա պետք է գիտակցի՝ իր վարքագիծն ու խոսքը չեն կարող լինել անսահմանափակ։ Դրանք պետք է լինեն իրավունքի եւ բարոյականության շրջանակներում։

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը խաթարում է իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, սրում է ինստիտուցիոնալ քայքայման ռիսկերը եւ խախտում է քաղաքացի-պետություն հարաբերությունների հիմքը՝ հարգանքը։

Այս վարքագիծը իշխանության շահարկում է՝ ընդդիմախոսներին նվաստացնելու եւ ժողովրդավարական դիսկուրսը ճնշելու համար։

Ոչ մի օրենք թույլ չի՛ տալիս պաշտոնյային՝ լինի նա նույնիսկ վարչապետ, դուրս գալ պատասխանատվության դաշտից՝ հղում անելով իր «նյարդերին» կամ «հույզերին»։

Հուսամ, որ սա իրավական նախադեպ է դառնալու։ Եվ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոովի վարույթը ձեւական չի լինի, այլ որոշմամբ կփաստի, որ պետության ներսում անգամ սահմանադրական ինստիտուտներն արձագանքում են իշխանական անթույլատրելի վարքի դրսեւորմանը:

Նաեւ այս ձեւաչափով պահանջում եմ Հանձնաժողովից՝

հանրային բաց ու թափանցիկ քննություն,

պատշաճ մասնագիտական գնահատական:

Վարչապետը չի՛ կարող շարունակել իրեն դրսեւորել որպես իրավունքից վեր կանգնած անձ։

Պետական պատիվը սկսվում է խոսքից։

Իսկ պետության հեղինակությունը՝ պահվածքից»,- գրել էր պատգամավորը։

 

 

 




Լրահոս