Armenian text to speach

Ո՞Վ ԷՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ ՀՀ Վերաքննիչ դատարանում մեկնարկել էր ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստը։

 

ArmLur.am-ի այն հարցին, թե բոլորն ասում են, որ մեղավոր չեն, ապա ինչու պարտվեցինք, ով է պարտության պատասխանատուն, Ջալալ Հարությունյանը պատասխանեց. «Դատավարությունը բաց է, դուք ամեն ինչ լսում եք: Ես չեմ պատասխանում այլ հարցերի: Շատ բան եմ հասկանում»:

Նշենք, որ նիստի ընթացքում դատարան շտապօգնություն կանչեցին, քանի որ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում էր եւ իրեն վատ էր զգում:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից։ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա, ու տուժող ծնողները ահազանգում են, որ նիստերը ամռանը շատ ուշ կնշանակեն ու այնպես կանեն, որ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս