Ամառը նոր է սկսվում, սակայն Դիլիջանում՝ Հայաստանի ամենագեղեցիկ ու հանգիստ մթնոլորտ ունեցող վայրերից մեկում, արդեն հայտնի են հյուրանոցների գները։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա ամառային սեզոնին 5-օրյա հանգստի արժեքները Դիլիջանում սկսվում են 64 000 դրամից եւ կարող են հասնել մինչեւ 825 000 դրամ՝ պայմանավորված ընտրած հյուրանոցով, սենյակի հարմարություններով եւ ծառայությունների ցանկով։
Մասնավորապես՝
. Lux Villa & Pool Dilijan-ում 6 օր հանգստի արժեքը կազմում է 825 000 դրամ,
. Ani Forest Hills Hotel and Resort-ում՝ 310 000 դրամ,
. Կիրովի տուն հյուրանոցում՝ 175 000 դրամ,
. Dilijan Park Resort & Villas-ում՝ 120 000 դրամ,
. Hover Boutique Hotel-ում՝ 425 000 դրամ,
. Dilijani Tun Hotel & Restaurant-ում՝ 396 000 դրամ,
. Aurora Luxe-ում՝ 306 000 դրամ,
. DiliJazz Hotel & Restaurant-ում՝ 467 500 դրամ,
. Paloma Bed and Breakfast-ում՝ 89 280 դրամ,
. Talda Guest House-ում՝ 64 000 դրամ։
Հյուրանոցների մի մասը առաջարկում է համալիր փաթեթներ՝ ներառյալ սնունդ եւ այլ հարմարություններ, իսկ որոշ հյուրանոցներ էլ ներկայացնում են միայն գիշերակացի արժեքը։ Այս պատճառով գների տարբերությունները հաճախ պայմանավորված են ոչ միայն սենյակի դասով, այլ նաեւ սպասարկման ու պայմանների համալիրով։ Դիլիջանը շարունակում է մնալ սիրելի ուղղություն բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են բնության խաղաղությունն ու լեռնային օդի թարմությունը։
ՄԱՐԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ























