Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բախվել են Երեւանի բնակիչների՝ 19-ամյա Նիկոլայ Հ.-ի վարած Lexus մակնիշի եւ 40-ամյա Էդգար Բ.-ի Volvo մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

 

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ են խորհրդանշում թեմի առաջնորդի գավազանի երկու օձերը: Եվ առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգեւորականներն ունեն:

Նարինե Հովհաննիսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ Եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգեւոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների եւ հոգեւոր կյանքի համար: Հովվական ասան (ցուպը) կրում են կաթողիկոսները, պատրիարքները եւ հոգեւոր առաջնորդները: Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաեւ վարդապետները, որոնց, ըստ մեր եկեղեցու ավանդության` քարոզելու եւ Ս. Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված: Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն եւ խոհականություն են խորհրդանշում, ըստ Քրիստոսի այն պատվերի` «…Այսուհետեւ խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ` աղավնիների նման» (Մատթ. 10:16): Խորագետ բառն այստեղ պետք է հասկանալ ոչ թե հնարամիտ, այլ խոհուն իմաստով:

Օրհնությամբ՝ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Շատ հետաքրքիր եւ յուրատեսակ մեկնաբանություն է տրված։ Յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է իմանալ հոգեւոր նմանատիպ խորհրդանիշների իմաստը։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման համար, ի՞նչ ժամկետներ են գործում եւ ո՞րն է արդյոք ժամկետների կրճատման դեպքում վճարվելիք գումարի չափը:

Լիլիթ Հունանյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ՀՀ-ում ամուսնություն գրանցելիս անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը եւ տվյալ պետության իրավասու մարմինների կամ դեսպանության /հյուպատոսության/ կողմից տրված ընտանեկան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ /տեղեկանք, թույլտվություն, հայտարարություն եւ այլն/` վավերացված ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական կամ հյուպատոսական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրերով: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը /փաստաթղթերը/ եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների միմյանց եւ ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության գրանցման մասին թույլտվությունը սահմանված ժամկետից շուտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումար հետեւյալ դրույքաչափերով` մեկից-երկու աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ 150.000 ՀՀ դրամ, երեքից-հինգ աշխատանքային օրվա ընթացքում. օրը որոշվում է դիմողների ցանկությամբ. 120.000 ՀՀ դրամ, յոթերորդ աշխատանքային օրվա ընթացքում  50.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը:

 




Լրահոս