Ո՞ՒՄ Է ՍՏՈՒԳԵԼՈՒ ՊԵԿ-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ տարի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինը ստուգելու է 2386 ընկերությունների: Դրանց ցանկը հրապարակված է ՊԵԿ-ի կայքում:
Ըստ այդ համակարգչային տրամաբանության` Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններից ստուգման ենթակա են համարվել «Արարատցեմենտ», «Կլեոպատրա», «Երեւանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատ» ընկերությունները, բայց ռիսկային կարմիր գոտում չեն հայտնվել «Մուլտի գրուպ սթոուն», «Արգեյմ», «Երեւանի քիմիադեղագործական ֆաբրիկա», «Բաղրամյանի հացամթերքներ», «Մուլտի գոլդ» եւ շատ այլ ընկերություններ:
Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ նույն «խտրական վերաբերմունքն» է դրսեւորվել նաեւ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների պարագայում: Այսպես, հաջորդ տարի հարկային տեսուչներին կհյուրընկալեն «Նատալի Ֆարմ», «Փարվանա», «Ալեքս Գրիգ» ընկերությունները, իսկ «Երեւան Սիթի» խանութների ցանցը, Ախուրյանի շաքարի գործարանը, «Ֆլիտֆուդ» եւ մյուս ընկերությունները կզրկվեն այդ «հաճույքից»:
Հարկային տեսուչների ներկայությունից զուրկ կլինեն նաեւ Տիգրան Արզաքանցյանին պատկանող ընկերությունները: Համենայնդեպս, ՊԵԿ ցուցակում դրանք գտնել չհաջողվեց:
Խոշոր հարկ վճարողների ցուցակի առաջին տասնյակից հաջորդ տարի ստուգման ենթակա են բոլոր ընկերությունները, բացի երկուսից` «Ֆլեշ»-ից եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից:




Լրահոս