Armenian text to speach

ՄԱՐԶԻՉԻ ԿԱՐԻԵՐԱ ՉՈՒՆԵՑՈՂԻՆ ՎՍՏԱՀԵԼ ԵՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին խոսելը թերեւս անիմաստ է, ու ասելիք եւ անելիք, թվում է, թե չկա, բացի ՀՖՖ այս թիմի հեռացումից՝ ի դեմս Արմեն Մելիքբեկյանի ու ֆեդերացիայի իրական ղեկավար Արմեն Նիկողոսյանի։

Դժգոհության հանրային ալիքը դեռ իր ասելիքը կասի այս մարդկանց, սակայն մինչ այդ տեղի ունեցավ հերթական աբսուրդային որոշումը, որը կայացրեց ֆուտբոլի ֆեդերացիան. Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով, ըստ բաց աղբյուրների ուսումնասիրության, չունի մարզչական աշխատանքի փորձ, ավելին՝ Միշա Ջորկաեֆն ի տարբերություն եղբոր՝ երբեք բարձրակարգ թիմերում չի խաղացել, ու համեմատություն տանել եղբոր անցած ճանապարհի հետ անիմաստ է։ Հարցն այստեղ այն է, որ, փոխանակ խելքները գլուխները հավաքեն անդադար պարտություններից հետո ու գոնե կանգնեցնեն հայկական ֆուտբոլի գահավիժումը, հավաքեն ոլորտի գիտակների, հակառակը՝ առաջնորդվում են անհաշվարկ ու անհիմն նշանակումներով, որոնք նույնիսկ չեն բացատրվում։ Նույնիսկ ՀՖՖ պաշտոնական կայքում այդ մարդու կենսագրությունը չկա: Ֆուտբոլային գիտակ, ավագ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «սրանք (ՀՖՖ ներկա ղեկավարները) հայկական ֆուտբոլը դարձրել են որբի գլուխ՝ երբ ինչ ուզում անում են այդ որբի գլխի հետ»։ Իսկ 2026թ.-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը կարծես այս ամենին նայում է մատների արանքով, կամ նրան  դուր է գալիս հայկական ֆուտբոլի պարտված ու ողբալի վիճակը։

Հ.Գ. երեկ համակարգից ոստիկան հեռացվեց՝ լրագրողի հետ կոպիտ վարվելու համար, օրեր առաջ Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում նախկին ոստիկան հարյուրավոր մարդկանց աչքի առջեւ բռունցքով հարվածեց անչափահաս ֆուտբոլասերի, բայց մինչ օրս այդպես էլ չի պատժվել:

 

 

 

 

 

ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ ՀՀ վերաքննիչ դատարանը կա’մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի, կա’մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, եւ չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։ Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար: Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով՝ ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից: Սակայն փորձերն անցան ապարդյուն, եւ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա: Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից եւ նոր պաշտպանի է ներգրավել։ Ավելին` ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը խստորեն հարցադրումներ արեց մեղադրվող կողմին, ինչպես նաեւ տուժողների հարազատներին եւ մեղադրող դատախազին՝ բարձրացնելով զոհված զինծառայողների, մյուս մեղավորների հարցը պատերազմական գործողությունների ժամանակ։

 

 

 

 

 

Չնայած, որ Մերձավոր արեւելքում իրավիճակը կտրուկ գերլարվել է, հարեւան Իրանը մահացու վտանգի առջեւ է, Հայատանի իշխանությունները շատ ակտիվ պատրաստվում են իշխող կուսակցության՝ ՔՊ վարչության սեպտեմբերին կայանալիք ընտրություններին:  «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ արդեն սկսվել են վարչության անդամների ինքնառաջադրումները, ու սկանդալով հեռացած ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ է առաջադրել իր թեկնածությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՔՊ-ականները մինչեւ օգոստոս ամիս առաջադրվելու հնարավորություն ունեն, բայց իրականում առաջադրվում են այն անձինք, ովքեր Նիկոլ Փաշինյանի վստահությունն են վայելում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս պահին ՔՊ վարչության անդամ դառնալու համար ինքնառաջադրվել են նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության կին պատգամավորները` Հասմիկ Հակոբյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը: Մեր աղբյուրները նշում են, որ կանայք այս անգամ ավելի շատ են ներկայացված լինելու կուսակցության վերնախավում, ու հիմա թեժ պայքար է ընթանում: ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, որ այժմ ՔՊ վարչության անդամ է, թիմին ասել է՝ չի առաջադրվելու:

 

 

 

 

 

Վարդապետների՝ կուսակրոնությունը խախտելու կամ չխախտելու հանգամանքը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը համարում է ազգային հարց եւ ոչ միայն եկեղեցականների համար։

Այս ձեւակերպումն արտահայտում է ոչ թե Խուդաթյան անհատի կարծիքը, այլ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալ ցանկացող անձի վարքագծի դրսեւորում է։

Փաշինյանական կոչին միացած Խուդաթյանը, ով Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Կաթողիկոսին հեռացնելու քայլերը տեղավորվելու են Սահմանադրության, օրենքների եւ բարոյականության շրջանակում, իր արտահայտած մտքերի պես հետաքրքիր հայտարարագիր է ներկայացրել։

Դավիթ Խուդաթյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերել 2019 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Փարաքարում ընտրությունները տապալած Խուդաթյանը նախորդ տարի, որպես տվյալ տարվա ընթացքում ձեռք բերված տրանսպորտի միջոց, հայտարարագրել է 2020 թվականի արտադրության, 8,5 մլն դրամ արժողությամբ TOYOTA մակնիշի մեքենա։

Նախարարի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 790 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են  4,1 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 700 հազար դրամ, որից 11 մլն 995 հազար դրամը Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից է ստացել, քանի որ Արմավիրում տարբեր պաշտոններ զբաղեցնելուց հետո կրկին նշանակվել էր մարզպետ։

Եկամուտների մի մասը՝ 3 մլն 597 հազար դրամը, Խուդաթյանը ՀՀ ՏԿԵ նախարարությունից է ստացել, քանի որ  նախարար է նշանակվել 2024թ. նոյեմբերի 21-ին։

Եկամտի մյուս մասը՝ 1 մլն 107 հազարը, ՀՀ Արմավիրի մարզի մարզպետարանի աշխատակազմից է։

Ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 87 հազար դրամ, որից 18 մլն 610 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Խուդաթյանը հեղափոխությունից հետո՝ 2019 թվականին, միայն մեկ բնակարան է գնել, որն էլ այս 7 տարիներին նրա միակ ձեռքբերումն է եղել։

Հարկ է նշել, որ հեղափոխությունից անմիջապես հետո Արմավիրի մարզի ղեկն իր ձեռքը վերցրած Խութադյանը պարտավորվել էր Փարաքարում ապահովել ՔՊ-ի լիակատար հաղթանակը, սակայն իշխանությունը խայտառակ կերպով տապալեց ընտրությունը, եւ ընդդիմությունը հաղթանակ տարավ։

 

 




Լրահոս