Սամվել Կարապետյանի որ արտահայտության համար են իրավապահները մտել նրա տուն. Փաշինյանը գրում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ինչն է եղել Սամվել Կարապետյանի տուն մտնելու եւ օպերատիվ գործողություններ անելու հիմքը։

Բանն այն է, որ գործարարը հայտնել է.«Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Եվ ահա «մենք մեր ձեւով միջամտելու» արտահայտությունն էլ եղել է հրահանգի պատճառ՝ մտնել գործարարի տուն։

Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում եւ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթներ չկան այս պահին նախաձեռնված գործարար Սամվել Կարապետյանի վերաբերյալ։

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրեց «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Քնար Մանուկյան




Լրահոս