Armenian text to speach

ԻՆՉ ԵՆ ՏԱՐԵԼ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՏԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանից ի՞նչ է տարել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն.

 

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ մի քանի ժամ խուզարկելուց հետո տանից տարել են մի շարք փաստաթղթեր։ Ավելին՝ տունը խուզարկելուց հետո Աբրահամյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, հարցաքննել ու մեղադրանք առաջադրել։

Սա էլ դեռ վերջը չէ. մեղադրանքից հետո Հովիկ Աբրահամյանին տարել են Հակակոռուպցիոն դատարան ու դատարանում միջնորդում ներկայացրել՝ կալանավորելու, սակայն դատարանը որոշել է տնային կալանք սահմանել։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ArmLur.am-ին  հայտնի էր դարձել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։

Նախկին վարչապետին հունիսի 13-ի կեսօրին ձերբակալել էին։ Կոմիտեի փոխանցմամբ՝ մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:

Աբրահամյանը, որ երկար տարիներ եղել է Հանրապետական կուսակցության անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ, 2017-ից Հանրապետականի անդամ չէ: 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկավ  «Քաղաքացիական պայմանագիրը», Աբրահամյանը հենց նույն տարում հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում:

Այն ժամանակ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել, եւ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար, բայց նախկին վարչապետն այն ժամանակ ո՛չ ձերբակալվել, ո՛չ էլ կալանավորվել էր: Նրան միայն արգելել էին լքել երկիրը:

Աբրահամյանն այն ժամանակ պնդել էր, թե գործը շինծու է, եւ իրեն հետապնդում են իշխանությանը քննադատելու համար:

2018 թվականի այս իրադարձություններից հետո 67-ամյա Աբրահամյանը երբեք աչքի չի ընկել հանրային ակտիվությամբ, լռություն է պահպանել:

2023-ին Դատախազությունը եւս մի քրեական գործի մասին էր հայտնել: Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել այն նույն հոդվածներով, որոնք առաջադրվում են այսօր՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում եւ ապօրինի ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցություն: Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ 2006 թվականից մինչեւ 2016 թվականը, լինելով պաշտոնատար անձ, անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ վստահված անձանց միջոցով մասնակցել է ավազի արդյունահանմամբ զբաղվող «Ավազահատիկ» ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով դրա արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

 

 




Լրահոս