Armenian text to speach

ՎԵՐԱԾՎԵԼ Է ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՊԱՐԱՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը կրկին բաց նամակ է ստացել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից, որտեղ նկարագրում են, թե ինչ խայտառակ իրավիճակ է այնտեղ:

 

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում իշխանությունը վերածվել է անձնական հաշվեհարդարի գործիքի։

Այսօր արդեն ակնհայտ է՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր տեղակալների՝ Դոնարա Ղազարյանի եւ Գեւորգ Հակոբյանի հետ համալսարանը ղեկավարում է ոչ թե գիտական արժեքներով, այլ վրեժի, վախի եւ ճնշման մեխանիզմներով։

Արդեն իսկ տարբեր բարձրագույն ատյաններում դժգոհությունների, բողոքների, փաստերի ներկայացման վրա ռեկտորն արձագանքում է միայն արհամարհանքով։ Նրա մոտեցումը կարելի է ամփոփել հետեւյալ ցինիկ արտահայտությամբ. «ԿԳՄՍ նախարարի հետ բարձր սարից թքած ունենք ձեր բողոքների վրա»։ Սա մի պաշտոնյայի խոսք չէ. սա վտանգավոր ինքնիշխանության հայտ է պետական կառույցների նկատմամբ։

Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ նվիրված են եղել համալսարանի զարգացմանը, աշխատանքից ազատվում են առանց հիմնավոր շարժառիթի՝ միայն այն պատճառով, որ համարձակվել են հայտվել այդ եռյակի «սեւ ցուցակում», կամ պաշտպանել ակադեմիական արդարությունը։ Հակառակ ձայները ճնշվում են անմիջապես։ Սա էլ է մեկ «պատիժ»՝ Գյուրջինյանի անձնական շահերից բխող վրեժի շղթայի մեջ։

Համալսարանը, որը պետք է լինի մտքի, վերլուծության եւ արժեքների կենտրոն, վերածվել է վախի մթնոլորտում գործող ապարատի։ Ռեկտորի գործողությունների պատճառով համալսարանականներն ասես գայլի երախում նստած լինեն, որոնք տեսնում են՝ ոնց է նա մժեղներին կուլ տալիս։ Մեկ առ մեկ կուլ են գնում անկախ, արժանապատիվ ու սկզբունքային մարդիկ։

Այս ամենը զուգորդվում է վախեցնելու, սպառնալիքների եւ բոլորին համատարած լռեցնելու քաղաքականությամբ։ Մարդկանց բացեիբաց զգուշացնում են եւ հերթով, շարքով դռնից դուրս հրավիրում։ Իսկ համալսարանականները, ովքեր դեռ մնում են, ապրում են սուր ատամների ստվերում՝ ենթադրելով, թե ում հերթն է լինելու հաջորդը։

Այս իրավիճակը պետք է ահազանգ լինի ոչ միայն համալսարանական համայնքի, այլեւ ամբողջ հասարակության համար։ Կրթական հաստատություններում չի կարող եւ չպետք է իշխի անձնական հաշվեհարդարի, քաղաքական շանտաժի կամ վախի մթնոլորտը։ Մենք պարտավոր ենք բարձրաձայնել, քանի դեռ Բրյուսովի համալսարանի անունը վերջնականապես չի խավարել վրեժխնդիր գիշատիչի ձեռքում։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 




Լրահոս