Armenian text to speach

ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

 

Հունիսի 14-ից 16-ը Տավուշի մարզում հորդառատ անձրեւների եւ աննախադեպ կարկտահարման հետեւանքով բնակիչները կրել են գույքային եւ գյուղատնտեսական խոշոր վնասներ։

Լուսանկարում երեւում է, թե ուժեղ կարկուտն ինչպես է կոտրել մեքենայի հետնապակին:

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես է լուծվում աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ:

 Ռիտա Հարությունյան (42 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս, մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին՝ լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:

 ՀՀ աշխատանքի եւ  սոցիալանան հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ. Աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու պատճառով լուծելիս, աշխատողը կամ գործատուն պետք է առնվազն 10 օր առաջ ծանուցի մյուս կողմին: Եթե ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում եւ աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:

 

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ամուսնալուծության գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում եւ որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Լուսինե Լալայան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե ամուսինների միջեւ առկա է ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, ապա նրանց ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։ Ամուսնալուծության գրանցման համար ամուսինները ՔԿԱԳ մարմին են ներկայացնում համատեղ դիմում: Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձեւակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում է՝ անձը հաստատող փաստաթուղթ, ամուսնության վկայական, ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,  ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,  ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում։ Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ։ Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը, գանձվում է պետական տուրք` 10000 ՀՀ դրամ։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մինչամուսնական  ազգանունը կրելու ցանկության դեպքում գանձվում է նաեւ 5000 ՀՀ դրամ պետական տուրք:

 

 




Լրահոս