Բարեգործը դարձավ թշնամի, երբ կանգնեց եկեղեցու կողքին․ հարձակումն առջևում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին իրավապահներն իշխանության հրահանգով փորձում են բերման ենթարկել ու ձերբակալել գործարար Սամվել Կարապետյանին, և առաջացել է հարց. ինչո՞ւ:

Բանն այն է, որ այսօր «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը News.am-ին ասել էր հետևյալը.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Այս հայտարարությանը հենց Ազգային ժողովում գտնվելու ընթացքում՝ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ արձագանքեց.

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։
Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,-գրել էր Փաշինյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Փաշինյանը հենց ԱԺ-ից տվել է SMS հրահանգ՝ Սամվել Կարապետյանին ուժայիններով ճնշելու: Ժամեր անց, ուժային կառույցները մտան Սամվել Կարապետյանի Մոնումենտի առանձնատուն և անհիմն փորձեր էին անում՝ մեկուսացնելու բարերար Կարապետյանին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մինչ այս պահը հիմքեր չեն կարողանում ներկայացնեն՝ նրան ձերբակալելու համար:

ՔՊ պատգամավորները հենց դահլիճում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջոցով ստացան հրահանգ՝ սևացնելու պառլամենտում բաերար Կարապետյանին: ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախ հարցականի տակ դրեց, թե Կարապետյանն արդյոք դպրոց է գնացել կամ պատմություն սովորել։
Թորոսյանը Կարապետյանի հայտարարությունն անվանել էր ՀՀ օրինական իշխանության դեմ բռնության գործադրման ավետում։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն  էլ իր հերթին ճեպազրույցի ժամանակ ասաց.

«Սամվել Կարապետյան, գնա զբաղվի ՀԷՑ-ովդ, Կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, էն պարտավորվածությունները, որ ստանձնել ես, իրականացրու, թե չէ մենք որպես ՀՀ իշխանություն ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով»:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր ենթականերին, որ Սամվել Կարապետյանից ամեն գնով վերցնեն Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ դրանով Կարապետյանին ճնշի և արգելի Հայաստանի ներքաղաքական գործերին խառնվելը։ Սրա պատճառն այն է, որ Փաշինյանը վախենում է՝ Կարապետյանի խառնվելու պարագայում իշխանութունը կորցնելու վտանգն ավելի մեծ է լինելու։

Հենց այս պատճառով է, որ Եկեղեցու, Վեհափառի կողքին հակահերոսների շարքին ավելացավ Սամվել Կարապետյանը։

Կարճ ասած, ով պայքարում է հայ առաքելական եկեղեցու համար, նա Փաշինյանի թշնամին է:

Էմմա Միքայելյան




Լրահոս