Ուր են տարել Սամվել Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, գործարար Սամվել Կարապետյանին գիշերը քրեական ոստիկանություն տանելուց հետո, ավելի ուշ տեղափոխել են նախաքննական մարմին:

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն Կարապետյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում: Փորձեցինք տեղեկությունը պարզել Քննչական կոմիտեից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում քրեական վարույթ կհարուցվի Կարապետյանի դեմ:

Քնար Մանուկյան




Լրահոս