Armenian text to speach

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց վիճակը դեռևս հստակ չէ», – ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը նշել է, որ «գիշերվա ընթացքում հրթիռային հարձակումների պատճառով վիրավորների տարհանման անհրաժեշտություն չի եղել», «բժշկական օգնություն է ցուցաբերվել վիրավորներին պաշտպանված տարածքներ տանելու ճանապարհին», ինչպես նաև «հոգեբանական օգնության կարիք ունեցողներին»։




Լրահոս