Armenian text to speach

Էլեկտրաէներգիայի անխափան սպասարկումը վտանգված է. Փաշինյանի նոր հրահանգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երեկ՝ ժամը 03:00-ի սահմաններում, բարերար Սամվել Կարապետյանը դուրս էր եկել իր առանձնատնից և փոխոստիկանապետի հետ հեռացել մեքենայով: Նա լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ հավատարիմ է մնալու իր սկզբունքներին. «Ասելիքս նույնն ա, մեր եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին եմ։ Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց, թքած ունեմ իրեց վրա էլ, իրենց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ ա՝ իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվել են»,- ասել է Սամվել Կարապետյանը:

Իհարկե, այս անգամ ևս Փաշինյանի պատասխանը չուշացավ: Առավոտյան Նիկոլ Փաշինյանի ֆբ-յան էջում կարդում ենք հետևյալը. «Ասում է՝ թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց ՀԷՑ–ի վրա էլ։

Այսինքն, այս մարդիկ ՀԷՑ–ը իրենցը չեն էլ համարել, եւ թքած ունեն այդ ռազմավարական նշանակության հիմնարկի, նրա սպառողների ու աշխատակիցների վրա, որովհետեւ եթե ՀԷՑ–ը իրենցը չէ, ու՞մն է, ուրեմն․ նրա սպառողներինը, նրա աշխատողներինը։ Ասել է, թե ժողովրդինը, որովհետեւ ողջ ժողովուրդը կամ ՀԷՑ–ի սպառող է կամ աշխատակից»։

Այնուհետև՝ Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին է հայտարարել, նշելով, որ հասունացել է պահը ազգայնացնելու (պետականացնելու) Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն:

Նա նաև վստահություն է հայտնել՝ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը տեղի կունենա արագ: «Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի,- ասել է Փաշինյանը և կոչ արել ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր. «Նիկոլ Փաշինյանը հրահանգել է իր ենթականերին, որ Սամվել Կարապետյանից ամեն գնով վերցնեն Հայաստանի էլեկտրական ցանցերը, որ դրանով Կարապետյանին ճնշի և արգելի Հայաստանի ներքաղաքական գործերին խառնվելը։ Սրա պատճառն այն է, որ Փաշինյանը վախենում է՝ Կարապետյանի խառնվելու պարագայում իշխանութունը կորցնելու վտանգն ավելի մեծ է լինելու։

Հենց այս պատճառով է, որ Եկեղեցու, Վեհափառի կողքին հակահերոսների շարքին ավելացավ Սամվել Կարապետյանը։
Կարճ ասած, ով պայքարում է հայ առաքելական եկեղեցու համար, նա Փաշինյանի թշնամին է»:

Հ.Գ. Հասկանալի է, որ ՀԷՑ-ը ոչ շահութաբեր բիզնես է համարվում և պահանջում է ահռելի ներդրումներ, ինչն արվում է այս տարիների ընթացքում Սամվել Կարապետյանի կողմից: Եւ եթե Նիկոլ Փաշինյանն այն վերցնում է, մեզ սպասվում են խափանումներով էլ.էներգիայի սպասարկում, հովհարային անջատումներ և այլն: Կարճ ասած, Փաշինյանի քաղաքական կամակորույթան պատճառով տուժելու են բոլոր ՀՀ բնակիչները:

Նանիկ Աղասյան




Լրահոս