Armenian text to speach

Իրանն իր նոր սերնդի հրթիռով մեսիջ է հղում Միացյալ Նահանգներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ Իրանը ուղերձ է հղել Իսրայելի ռեժիմի դաշնակից Միացյալ Նահանգներին՝ իսրայելական թիրախները նոր առաջադեմ հրթիռով հարվածելու միջոցով:

ԻՀՊԿ-ն չորեքշաբթի օրվա վաղ առավոտյան տարածած մամուլի հաղորդագրության մեջ, Իսրայելի դեմ իրանական 11-րդ պատժիչ հարվածից հետո նշել է, որ վերջին համազարկում օգտագործված առաջին սերնդի «Ֆաթթահ» հրթիռները բազմիցս ճեղքել են իսրայելական հակաօդային պաշտպանությունը և «Իրանի հզորության ուղերձը հղել Թել Ավիվի ռազմատենչ դաշնակցին, որը ցնորական ցանկություններ ունի»:

«Այս գիշերվա հրթիռային հարվածը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք հաստատել գրավյալ տարածքների երկնքի նկատմամբ, որի բնակիչները բացարձակապես անպաշտպան են դարձել Իրանի հրթիռային հարվածների դեմ», – ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ:

Մի քանի ժամ առաջ Իրանը սկսել էր հարվածել իսրայելական թիրախներին: Գրավյալ տարածքներից նկարահանված տեսանյութերում երևում էր, թե ինչպես են իրանական հրթիռները հարվածում վերգետնյա թիրախներին, իսկ իսրայելական «Երկաթե գմբեթ» համակարգը երկրորդ գիշերն անընդմեջ խափանվում էր:

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը չպլանավորված ագրեսիվ գործողությամբ հարձակվել էր Իրանի տարածքի, այդ թվում՝ բնակելի շենքերի վրա: Թիրախային հարվածների հետևանքով սպանվել էին իրանական բանակի բարձրաստիճան սպաներ: Քաղաքացիական անձինք զոհվել էին տների ուղղակի ռմբակոծման հետևանքով:
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյիդ Ալի Խամենեին նույն օրը նշանակել էր նոր զինվորական հրամանատարներ և հայտարարել, որ կյանքը մռայլ է դառնալու Իսրայելի համար: Կարճ ժամանակ անց Իրանի զինված ուժերը խոստացել էին «դժոխքի դռները բացել» Իսրայելի առջև և սկսել էին պատժիչ հարվածներ հասցնել իսրայելաբնակ տարածքներում՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածելով Թել Ավիվին, Երուսաղեմին, Հայֆային և այլ թիրախների:

Անի Վարդանյան




Լրահոս