
Ով է Սամվել Կարապետյանին մեղադրանք ներկայացրած քննիչը:
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն վերջինս Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Մելիքի Գևորգյանը, որը այս տարվա hունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ (գլխավոր 3-րդ)՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի (գլխավոր 3-րդ) պաշտոնից:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով: