ԲԱՑԱՌԻԿ․ Հրահանգ Երևան քաղաքի բոլոր դատարաններին․ ի՞նչ է սպասվում Սավել Կարապետյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Երևան քաղաքի դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ժորա Չիչոյանը բոլոր դատարաններին հրահանգել է այսօր հերթապահել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների պատճառը այն է, որ այս շաբաթ հերթապահող դատարանը Ավանի դատարանն է, սակայն ըստ մեզ հասած լուրերի Ավանի դատարանում քաղաքական իշխանության ցանկալի դատավորը արձակուրդի մեջ է, ուստի որոշում է կայացվել , որ Երեւան քաղաքի բոլոր դատարանները այսօր հերթապահեն, որպեսզի նախաքննական մարմինը իր ցանկալի դատարան ներկայացնի Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը եւ ունենա դրական արդյունք։

ArmLur.am-ը դիմեց Երեւան քաղաքի դատարան ,որտեղից ի պատասխան մեր տեղեկությունների հայտնեցին, նման որոշում կա ,որ Երեւան քաղաքի բոլոր դատարանները այսօր հերթապահեն եւ այդ որոշումը կապ չունի ձեր կողմից նշված անձի կալանքի միջնորդության հետ, այլ պայմանավորված է միջնորդությունների քանակով։

Քնար Մանուկյան




Լրահոս