22-ամյա Քրիստինա Ռեյը, ով դեռ մանկուց երազել է նմանվել իր սիրելի մուլտհերոսին` Ջեսիկա ռեբբիթին, ծախսել է ավելի քան 4000 ֆունտ իր շուրթերը մեծացնելու վրա: Նա արել է սիլիկոնի 100 ներարկում: 17 տարեկանում արել է իր առաջին ներարկումն ու ընկել տարերքի մեջ: Աղջիկը խոստովանել է, որ այդ ներարկումները բավականին ցավոտ են, բայց եւ հանուն գեղեցկության նա պատրաստ է դիմանալ ամեն տեսակ ցավի: Քրիստինան կարծում է, որ ինքն այս պահին ֆանտաստիկ տեսք ունի: Նա գոհ է իր արտաքին տեսքից ու մոտ ապագայում էլ պատրաստվում է շուրթերից բացի, մեծացնել նաեւ կուրծքը, փոխել քթի ձեւն ու ականջները դարձնել էլֆերի պես սուր ծայրերով:
ՍԻԼԻԿՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ