Թուրքիան մեծացնում է իր հրթիռների արտադրության ծավալները՝ իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bloomberg գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնյաներին հանձնարարել է ավելացնել միջին և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը՝ հաշվի առնելով Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությունը։

Այս քայլը ձեռնարկվել է այն պահին, երբ Իսրայելն ու Իրանը արդեն հինգերորդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, ինչը մտահոգություններ է առաջացնում նավթով հարուստ Մերձավոր Արևելքում պատերազմի տարածման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը սկսել է ռազմական գործողություն Իրանի դեմ՝ մեղադրելով վերջինիս գաղտնի միջուկային ծրագրի իրականացման մեջ։ Իսրայելական հարվածների թիրախ են դարձել ատոմային օբյեկտները, բարձրաստիճան զինվորականները, միջուկային ֆիզիկոսները և ռազմական ենթակառուցվածքները։

Իրանը, որը հերքում է իր ատոմային ծրագրի ռազմական բաղադրիչի առկայությունը, պատասխանում է հրթիռային հարվածներով և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։

Անի Վարդանյան




Լրահոս