Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պահանջատեր ենք, կառավարությունը մեզ խաբել է. արցախցիները բողոքի ակցիա են իրականացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունն ամիսներ առաջ խոստացավ վերանայում կատարել բռնի տեղահանված արցախցիներին առաջարկվող սոցիալական ծրագրերում, սակայն, ինչպես արցախցիներն են նշում, առ այս պահ, որևէ դրական փոփոխություն չի իրականացվել:

Ուստի՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցները որոշել են վաղը՝ հունիսի 19-ին, Կառավարության դիմաց իրականացնել ակցիա՝ արտահայտելոււ իրենց դժգոհությունն ու բողոքը: Ակցիայի նախաձեռնությունն արցախցի քաղաքական-հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանինն է, որ համոզված է Կառավարությունից առաջարկվող ծրագրերն ուղիղ ճանապարհ է դեպի նոր արտագաղթ: Անաստաս Իսրայելյանի համազմամբ այլևս ժամանակ ու հավատք չկա նոր խոստումների կամ էլ քննարկումները երկարաձգելու համար:

«Պետք է վճռական պահանջ ներկայացնենք իշխանություններին՝ շարունակել բնակվարձի փոխհատուցումն այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովման համակարգում իրական, էական փոփոխություններ չեն արվել»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս