Իսրայելական F-35 կործանիչ է խոցվել Վարամին քաղաքի մոտակայքում՝ Թեհրանից մոտ 35 կիլոմետր հարավ-արևելք, հայտարարել է Վարամինի նահանգապետը չորեքշաբթի առավոտյան։
Բանակի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է գերժամանակակից կործանիչը, հայտնել է նահանգապետ Հոսեյն Աբասին՝ ըստ պաշտոնական Իռնա գործակալության։
Սա հինգերորդ իսրայելական գերհզոր կործանիչն է, որը խոցվել է իրանական զինված ուժերի կողմից այն բանից հետո, երբ Իսրայելը հունիսի 24-ի վաղ առավոտյան անակնկալ հարձակում սկսեց Իրանի վրա։






























