Սոֆիայում ՀՀ դեսպանությունում ապրիլի 12-ին տեղի է ունեցել Բուլղարիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի կենտրոնական կոմիտեի երկրորդ նիստը, որը վարել է կենտրոնական կոմիտեի նախագահ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստի օրակարգային հարցերից են եղել կոմիտեի կազմում կատարված փոփոխությունները և լրացումները, որոնք ընդունվել են միաձայն։
Կենտրոնական կոմիտեի որոշմամբ ընդունվել են հայտարարություններ Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները դատապարտելու և համահայկական հանգանակությանը միանալու մասին: