Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից հայտնում են․ «Առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։
Հարկ եմ համարում ընդգծել, որ առավոտյան ժամը 07:15-ին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի բուժակների կողմից հավաքակայանում ամենօրյա ստուգումների արդյունքում վարորդը երթուղի դուրս գալիս եղել է սթափ։
Վարորդից վերցվել է բացատրություն, պարզվել է, որ վերջինս ալկոհոլ օգտագործել է հավաքականից դուրս գալուց հետո սկզբնակետում։ Որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր Իսակովի պողոտայում բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:





























